26787 դիտում
13:55 11-08-2015
Ցավակցություն` ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ գաղափարաքարոզչական բաժնի պետ, Արցախյան ազատագրական շարժման ակտիվիստ, գրող, հրապարակախոս, հայ ազգի արժանի զավակ Հակոբ Հակոբյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Հակոբյանը կյանքն ապրեց երկրապահավարի, անմնացորդ նվիրումով: Մինչեւ ապրած վերջին օրն էլ Հակոբյանը ազնվորեն ծառայեց հայրենիքին, ժողովրդին: Նրա ուսերին չափազանց բարդ աշխատանք էր ծանրացած Երկրապահում՝ գաղափարաքարոզչական աշխատանքից մինչեւ արխիվային, մինչեւ ԵԿՄ վարչությունում եւ ստորաբաժանումներում գրադարանների հիմնում: Սակայն, նա այս ամենն անում էր առանց տրտնջալու, անում էր հաճույքով՝ ազգ-հայրենիքին պիտանի լինելու գիտակցումով:
Հակոբյանն Արցախյան ազատագրական շարժման առաջին իսկ օրերից եղել է այդ գործի նվիրյալն ու մինչ ապրած վերջին օրն էլ պայքարում էր հանուն հայության արդար դատի հաղթանակի: Նա դեռ լրջագույն ծրագրեր ուներ, ձեռնարկներ, որոնք ավարտին
հասցնելն իր ընկերների, գործընկերների, երկրապահների պատվի գործը պետք է լինի:
ՆՆջի՛ր խաղաղությամբ, հարգելի՛ Հակոբ: Եվ հավերժ փա՛ռք քեզ:
[b]ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան [/b]
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի հրամանով ստեղծվել է Հակոբ Հակոբյանի հուղարկավորության երկրապահական հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահն անձամբ զորավարն է, հանձնաժողովի կազմում են ԵԿՄ վարչության փոխնախագահները, ԵԿՄ տարածքային բաժանմունքների եւ մարզային խորհուրդների նախագահները:
Կենսագրական տվյալներ.
Հակոբ Ղազարի Հակոբյանը ծնվել է 15.02.1956թ. Սիրիայի Ռաս Էյլ Էյն շրջանում:
1964թվականին ծնողների հետ հայրենադարձվել է հայրենիք:
1972թ. ավարտել է Արմավիրի շրջանի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի 8-ամյան եւ ընդունվել Երեւանի ֆինանսա-տնտեսական տեխնիկում:
1976-1978թթ. Սովորել եւ ավարտել է Գրողների միության գրական համալսարանը:
1980-1983թթ. Ընդունվել եւ ավարտել է ՀԿԿ Կենտկոմի «Մարքսիզ-Լենինիզմ»
համալսարանի ընդհանուր պատմության բաժինը:
1987թ. Ղարաբաղյան շարժման անդամ է եղել:
1988թ. զբաղվել է ինքնապաշտպանական խմբերի եւ ջոկատների կազմակերպման գործընթացով: Հակոբ Հակոբյանն աջակցել է ջոկատներին զենքով ապահովելու խնդիրներին:
1989թ. Էջմիածնի երկրապահ կամավորականների ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ Հադրութի տարածքի Մելիքաշեն, Բլութան, Խրմնջուղ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:
1989 դեկտեմբերի 31-ից մինչեւ 1990թ. ապրիլի 20-ը մասնակցել է ԼՂՀ Հադրութի
տարածքի Հողեր, Տյումի, Մեծ թաղեր եւ Տող գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:
1990թ. ապրիլի 21-ից մինչեւ ապրիլի 26-ը մասնակցել է ԼՂՀ Հադրութի տարածքի Մայրամաձոր, Դրախտիկ, Ազոխ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:
1991թ. հունվարի 10-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը մասնակցել է «Կալցո» օպերացիայի դեմ Մարտակերտի շրջանի Հաթերք, Թալիշ, Մեծ Շեն, Վաղուհաս գյուղերում մղվող մարտերին:
1992թ. փետրվարին ակտիվորեն մասնակցել է Ազգային բանակի կազմավորման գործընթացին եւ Շուշիի ազատագրման օպերացիայի մշակմանը:
1992թ. հունիսի 1-ից ՀՀ վարչապետի հանձնարարականով անցել է վարչատնտեսական աշխատանքի:
1990թ. եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր բարեփոխումների եւ սեփականաշնորհման հանձնաժողովի անդամ:
1991-1995թթ. Սպասարկել է Արմավիրի, Էջմիածնի եւ Մասիսի շրջանների հողային բարեփոխումների ոլորտը:
1996թ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ:
2000թ. առ այսօր աշխատում էր ՀՀ ԵԿՄ վարչությունում որպես գաղափարախոսության եւ քարոզչության բաժնի պետ:
Նմանատիպ նյութեր
102409 դիտում
16:52 22-05-2018
ԵԿՄ-ն արձագանքել է Մանվել Գրիգորյանի հասցեին ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի հնչեցրած մեղադրանքներին
Այս բաժնից
772 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
883 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի