1824 դիտում
15:49 10-08-2015
Արտահանվել է 50 315 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Օգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 50 315 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 46 450 տոննայի դիմաց:
Այդ թվում` արտահանվել է 20 970 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 525 տոննա դեղձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51 տոննայի դիմաց, 1016 տոննա սալոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50 տոննայի դիմաց, 2190 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 369 տոննայի դիմաց։
Օգոստոսի 10-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 3145 տոննա վարունգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 տոննայի դիմաց և 1024 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84 տոննայի դիմաց։
Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 83 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը․ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 30 տոկոս։
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
17:35 22-06-2015
Հունիսի 22-ի դրությամբ արտահանվել է 27.276 տոննա թարմ պտուղ – բանջարեղեն
2327 դիտում
14:54 06-07-2015
Հայաստանից արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
2044 դիտում
16:01 14-07-2015
Հայաստանից արտահանվել Է 43.400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Այս բաժնից
895 դիտում
16:52 20-01-2025
Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու
529 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է