Մահացել է Tert.am-ի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը` մեր Գևը. Tert.am
Երեկ երեկոյան ծանր հիվանդությունից մահացել է Tert.am լրատվական կայքի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը` մեր Գևը:
Գևորգ Սահակյանը [url=http://www.tert.am/am/news/2015/08/10/gev/1759779]Tert.am[/url] կայքի գլխավոր խմբագիրն է եղել 2011-2013թթ, նախքան այդ հիմնադրման օրվանից եղել է «Business Class» ամսագրի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Կապիտալ» օրաթերթում:
Գևորգն առանձնանում էր բարձր պրոֆեսիոնալիզմով, լսարանին հետաքրքիր, թարմ, լրատվություն մատուցելու կարողությամբ, սկզբունքայնությամբ, մարդկային ջերմ որակներով, բացառիկ հայրենասիրությամբ:
Գևորգ Սահակյանը 34 տարեկան էր։
Tert.am-ի խմբագրությունը սգում է իր գործընկերոջ` պայծառ մարդու մահն ու ցավակցում Սահակյանների ընտանիքին:
Գևորգ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Վեդի քաղաքի Պուշկինի 49 հասցեում օգոստոսի 11-ին՝ ժամը 18։00-ին։ Հուղարկավորությունը տեղի կունենա նույն հասցեից օգոստոսի 12-ին՝ ժամը 13։00-ին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես ցավակցում է Սահակյանների ընտանիքին: