211652_close_icon
views-count1650 դիտում article-date 12:25 17-06-2014

Մահացել է Ղարաբաղ Կոմիտեի անդամ «Հայք» թերթի նախկին խմբագիր Սամվել Գևորգյանը

66 տարեկան հասակում ուղեղի կաթվածից հետո կոմայից այդպես էլ դուրս չգալով՝ մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղ Կոմիտեի անամ Աշոտ Մանուչարյանը: Սամվել Գևորգյանը ծնվել էր Թալինի շրջանի Զարինջա գյուղում: Ավարտել էր Երևանի պետական համալսարանը և ստացել բանասերի որակավորում: 1989-1991 թվականներին եղել է «Հայք» թերթի գլխավոր խմբագիրը, 1991-93-ին՝ հեռուստապետ-վարչության պետ, 1993-95-ին` ՀՀ Նախագահի խորհրդական: 1988-ի դեկտեմբերի 10-ից մինչեւ 1989-ի մայիսի 31-ը Ղարաբաղ կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել է եւ բանտարկվել: Ընտրվել է նաեւ ՀՀ ԳԽ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ էր, ՀՀՇ վարչության անդամ:

Նմանատիպ նյութեր