211652_close_icon
views-count1297 դիտում article-date 15:28 10-08-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 7-ից 10-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից բացահայտվել 38-ը, խարդախության 8 դեպքից` 6-ը: Բացահայտվել է գողության` 21, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1, կողոպուտի, յուրացման և ավտոմեքենա փախցնելու 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր