ԱՄՆ-ում անհայտ անձը սպանել է 8 հոգու
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի տներից մեկում անհայտ անձը կրակ է բացել եւ սպանել 8 հոգու, այդ թվում՝ 5 երեխայի: Դեպքի վայր ժամանած ոստիկանության տվյալներով՝ հանցագործը հանձնվել է առանց դիմադրության: Սպանության դրդապատճառները պարզ չեն, կատարվում է քննութուն: