Քաբուլում պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի խիտ բնակեցված թաղամասերից մեկում երեկ որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի: 60 մարդ վիրավոր է:
Հայտնի է, որ ականապատ ավտոմեքենան պայթել է մարդաշատ փողոցով ընթանալիս:
Ըստ ոստիկանների՝ ահաբեկիչների թիրախը եղել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների տեղափոխող շարասյունը: Պայթյունի կազմակերպիչները, ամենայն հավանականությամբ, «Թալիբան» շարժման զինյալներն են:
Մահացածների թվում մեկ օտարերկրացի կա: