21918 դիտում
15:38 07-08-2015
Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում` ՀՀ գլխավոր դատախազության բաժնի պետի կողմից 11-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` օգոստոսի 4-ին Վաղարշապատ քաղաքում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 31-ամյա Արթուր Ոսկանյանը Մաշտոցի փողոցի թիվ 10 շենքի դիմաց իր վարած Infiniti մակնիշի 34 FN 759 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 11-ամյա Վալեր Զոհրաբյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին հայտնել է Վաղարշապատի ոստիկանություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Ա. Ոսկանյանը աշխատում է որպես ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի և անձնակազմի կառավարման բաժնի պետ, իսկ երեխան սովորում է իրենց գյուղի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
15294 դիտում
11:53 26-06-2015
Դասախոսի կնոջ մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում
31601 դիտում
15:32 10-12-2016
Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 15-ամյա աղջնակի մահվան փաստով
Այս բաժնից
2146 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)