15297 դիտում
11:53 26-06-2015
Դասախոսի կնոջ մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 25-ին, Եղվարդ քաղաքում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Նաիրիի բաժին, որ կանչով մեկնել են Րաֆֆու փողոցի տներից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են կախված վիճակում 36-ամյա Սիրուշ Ս.-ի դին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վերջինս նույն օրը, ժամը 09:30-ի սահմաններում տան բակում ինքնասպան է եղել՝ ծառից կախվելու միջոցով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս տղա երեխա, ամուսինն էլ աշխատում է Հայաստանում գործող ԲՈՒՀ-երից մեկում՝ որպես դասախոս:
Նմանատիպ նյութեր
31601 դիտում
15:32 10-12-2016
Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 15-ամյա աղջնակի մահվան փաստով
Այս բաժնից
16828 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ