5563 դիտում
22:00 07-08-2015
27-ամյա զինծառայողը վիճաբանության է միջամտել եւ երկու հոգու դանակահարել
27-ամյա Արտաշես Խանֆերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով զինվորական ծառայության մեջ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի գյուղամիջյան ճանապարհին միջամտել է գյուղի բնակիչներ Մ. Աբրահամյանի և Վ. Ավանեսյանի վիճաբանությանը, որի ընթացքում երկու անգամ ապտակել է Վ. Ավանեսյանին։ Ապա գոտկատեղից հանելով կենցաղային աշխատանքներ կատարելու համար նախատեսված դանակը և դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Վ. Ավանեսյանի աջ ձեռքին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։
Բացի այդ, վիճաբանության մեջ է մտել Դավիթ և Արամայիս Բաբայանների, Է. Գասպարյանի հետ, որի ընթացքում դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Ա. Բաբայանին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։
Նրա դեմ քրեկան գործ է հարուցվել` ՀՀ քրեկան օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սևանի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
2058 դիտում
14:53 11-09-2020
Զախարովա. Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին
Այս բաժնից
1060 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1111 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
829 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան