2787 դիտում
21:32 06-08-2015
Արցախի վարչապետը ներկա է գտնվել Ավետարանոցի մանկապարտեզի նոր շենքի շահագործման արարողությանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Գերմանիայի «Հայ գործարարների միության» և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի բացմանը հնչած ելույթներում կարևորվվել է նորակառույց շենքի նշանակությունը համայնքի զարգացման, մատաղ սերնդի դաստիարակության և երիտասարդության արտահոսքը կանխելու գործում:
Համայնքի ավագանու որոշմամբ՝ միության ներկայացուցիչներ Մուրատ Աքյուզին, Պետրոս Ազատյանին և Մասիս Պետրոսյանին շնորհվել են Ավետարանոցի պատվավոր քաղաքացիների կոչումներ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, միության նախագահ Մուրատ Աքյուզն իր գործընկերների անունից վստահեցրել է, որ օժանդակությունն Ավետարանոցի զարգացմանը միտված ծրագրերին տևական է լինելու, և իրենք հետագայում ևս մեծ սիրով մասնակցելու են համայնքային խնդիրների լուծմանը:
Արցախի Հանրապետության իշխանությունների անունից շնորհավորելով Ավետարանոցի բնակիչներին՝ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը վստահեցրել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզաշինության և դպրոցաշինության ծրագրերը` ապահովելով հանրապետության կրթական ցանցի բարելավումը:
Միջոցառման ավարտին մանկապարտեզի սաները հանդես են եկել գրական-երաժշտական ներկայացմամբ:
Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար՝ շուրջ 60 երեխայի ընդգրկմամբ:
Նմանատիպ նյութեր
11000 դիտում
15:16 06-09-2017
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Ստեփանակերտում «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը
1204 դիտում
14:44 28-05-2023
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
2414 դիտում
16:50 24-07-2015
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտակերտի Նոր Սեյսուլան գյուղի մանկապարտեզի բացման արարողությանը
Այս բաժնից
1045 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
874 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր