211652_close_icon
views-count1971 դիտում article-date 14:16 06-08-2015

ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում համաձայնության չեն գա. Լավրով

Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին դեռեւս չի հաջողվում ընդհանուր մոտեցում ցուցաբերել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով՝ երկու երկրները համաձայնության չեն գալիս պայքարի մեթոդների հարցում: «Մենք դեռ չունենք մեկ մոտեցում, թե ինչպես պետք է իրականացնել պայքարը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս խնդրում տարբեր «խաղացող» կողմեր կան, այդ թվում՝ Սիրիայի ուժայինները»,-ասել է Լավրովը:

Նմանատիպ նյութեր