3408 դիտում
12:16 06-08-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոցառումները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընդունել է Հունգարիայի Պաննոնիա համալսարանի պրոֆեսոր Լասլո Կոչիշին, ով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրավերով «Խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումը և կայուն օգտագործումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
«Խաղողագործության զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային ճյուղերից է, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել ֆիլոքսերայի դեմ արդյունավետ պայքարի և այդ վնասատուի հետագա տարածումը կանխելու համար: Համոզված եմ, որ որպես ոլորտի բարձրակարգ և հմուտ մասնագետ Ձեր փորձառությամբ կարող եք մեծ աջակցություն ցուցաբերել խնդրի լուծման հարցում», - ողջունելով հյուրին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար` Լասլո Կոչիշը նշել է, որ նախկինում արդեն այցելել է Հայաստան` խաղողի այգիներում ֆիլոքսերայի մոնիթորինգի իրականացման և հայ մասնագետներին խորհրդատվություն տրամադրելու և ուսուցում իրականացնելու նպատակով: Իր խոսքում պրոֆեսորը նաև հավելել է, որ խաղողի ֆիլոքսերան տարածված է աշխարհի բոլոր երկրներում և այժմ ամենուր այդ վնասատուի դեմ պայքար է տարվում:
Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Կոչիշը նախարարին մանրամասն ներկայացրել է իր ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց անհրաժեշտ է արգելել վարակված երկրներից արմատակալների ներմուծումը, կիրառել միայն ֆիլոքսերազերծ սորտեր, որոնց արտադրությունը պետք է կազմակերպել հանրապետությունում` պետական խիստ վերահսկողության ներքո: Կարևորվեց նաև համապատասխան մասնագետների միջոցով ֆիլոքսերայի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացումը հայ խաղողագործների շրջանում:
Հանդիպման շրջանակում անդրադարձ եղավ նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հաստատված ծրագրով խաղողի կոլեկցիոն այգիների հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին:
Նմանատիպ նյութեր
1134 դիտում
19:43 24-07-2019
Ֆիլոքսերակայուն տնկանյութերի արտադրությունն ու տարածումը որպես ֆիլոքսերայի դեմ պայքարի լավագույն միջոց
2237 դիտում
16:18 02-03-2020
Վարչապետի մոտ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները
Այս բաժնից
712 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը
448 դիտում
19:12 27-12-2024
Տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ համակարգի վրա. Արաքսիա Սվաջյան
628 դիտում
19:01 27-12-2024
Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ