1300 դիտում
12:40 06-08-2015
Հայ աշակերտների ստեղծագործական աշխատանքը` որպես հրաժեշտի նվեր
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի տնօրենին` Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի` կրթության և գիտության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացրած ծրագրերի համար:
Արմեն Աշոտյանի խոսքով` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, նախադպրոցական և ներառական կրթության ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև 2016-2021 թթ. համագործակցության նոր ծրագիրը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման խնդրին:
Կողմերը քննարկվել են նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և նախարարության համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ուղղված հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները պահանջում են համալիր` մի շարք գերատեսչությունների և հասարակական կառույցների համատեղ աշխատանք:
Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսին է նվիրել հայ աշակերտների ստեղծագործական աշխատանքներից մեկը:
Նմանատիպ նյութեր
2630 դիտում
13:49 05-05-2017
«Հայ զինվոր, դու հոգնում ես, որ մենք հանգստություն վայելենք». սփյուռքահայ աշակերտների նամակները՝ հայ զինվորին
Այս բաժնից
862 դիտում
09:53 18-01-2025
Ժուռնալիստիկայի ԱՍՍ-ը / Կարեն Դեմիրճյանի ճառագիրը
376 դիտում
09:45 18-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
712 դիտում
23:57 17-01-2025
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ