211652_close_icon
views-count27598 դիտում article-date 11:20 06-08-2015

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ГАЗ 3110-ը շրջվելով` հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` օգոստոսի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Շիրակի մարզի Կամո գյուղի բնակիչ, 29-ամյա Աշոտ Համբարյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում իր վարած ГАЗ 3110 մակնիշի 16 ՍՕ 822 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Համբարյանը և ուղևոր, նրա համագյուղացի, 36-ամյա Սամվել Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Ճանապարհին Ս. Ղազարյանը մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհայի ոստիկանության 2-րդ սապայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: ժամանել է նաև Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` քննիչ Քոթանջյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Քոթանջյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր