211652_close_icon
views-count51301 դիտում article-date 16:48 05-08-2015

Ոստիկանության Զորքերի 1033 զորամասում հերոսները հարգեցին իրենց մարտական ընկեր, հերոսի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` օգոստոսի 5-ին, ՀՀ ոստիկանության ՄՀՆՋ-ի հրամանատարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանը կդառնար 60 տարեկան: Աշոտ Մամիկոնի Խուրշուդյանը մասնակցել է Շուռնուխի, Բերձորի, Քաշաթաղի, Արցախի այլ բնակավայրերի ազատագրման համար մղվող մարտերին: Հետմահու արժանացել է «Մարտական ծառայության», «Սխրագործության համար» և պետական այլ մեդալների ու պարգևների: ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասում այսօր կայացավ Աշոտ Խուրշուդյանի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն, որտեղ աղոթք բարձրացրեց և խնկարկաման արարողություն մատուցեց Արարատյան Հայրապետական թեմից Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Միջոցառման ընթացքում ներկաներին ուղղված խոսքով հանդես եկան Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Աշոտ Խուրշուդյանի որդին` Մամիկոն Խուրշուդյանը: Շնորհիվ նրանց մենք շենացրեցինք այն Հայաստանը, որի անկախության ու ազատության փափագով, արյունալի կռիվներում մարտիրոսվում ու հավերժի ուղին էին բռնում մեր մարտիկները: Հավերժ Փառք մեր զոհված հերոսների անմար հիշատակին... Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 246+
246+

Նմանատիպ նյութեր