Հնդկաստանում գնացքները դուրս են եկել ռելսերից. կան զոհեր
Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգում երկու գնացքներ դուրս են եկել ռելսերից, ինչի հետեւանքով 27 ուղեւոր զոհվել է: Ողբերգությունը տեղի է ունեցել գետի վրա գտնվող կամրջի վրայով անցնող երկաթգծի վրա՝ մի քանի րոպեի տարբերությամբ: Հայտնի է, որ կամրջի մի մասն առատ տեղումների հետեւանքով հեղեղված է եղել:
Ընդհանուր առմամբ ռելսերից դուրս է եկել 18 վագոն, որոնցից մի քանիսը հայտնվել են ջրում: