Յուրա Մովսիսյանը երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ է պարգևում «Սպարտակին». տեսանյութ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի «Սպարտակ»-«Ռուբին» մրցավեճում:
«Սպարտակը» երկրորդ խաղում անընդմեջ հաղթեց 1:0 հաշվով՝ շնորհիվ Յուրա Մովսիսյանի գոլի: Սա Մովսիսյանի երկրորդ գոլն էր երեք խաղում: Հիշեցնենք, որ 2-րդ տուրում «Սպարտակը» Մովսիսյանի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»:
Այս հաղթանակից հետո «Սպարտակը» 7 միավորով «Լոկոմոտիվի» հետ կիսում է 3-4-րդ տեղերը: Իսկ մրցաշարը 9 միավորով գլխավորում են «Զենիթն» ու ԲԿՄԱ-ն: