211652_close_icon
views-count1757 դիտում article-date 20:42 10-05-2022

Հայաստանի Մ-15 հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ տարավ

Հայաստանի Մ-15 հավաքականը մայիսի 10-ին իր երկրորդ հանդիպումն անցկացեց ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի շրջանակում՝ մրցելով Լիբանանի Մ-15 ընտրանու հետ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթեց մրցակցին 2:1 հաշվով: Այսպիսով, մեր հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ տարավ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում՝ մայիսի 12-ին, Հայաստանի Մ-15 հավաքականը կմրցի Վրաստանի Մ-15 հավաքականի հետ:

Հայաստան Մ-15 – Լիբանան Մ-15 2:0 (0:0)

Գոլերը՝ Գալստյան, 50, Մինասյան, 54, Նասար, 81

Հայաստան Մ-15

12. Վարազդատ Գասպարյան, 2. Արամ Ահարոնյան, 3. Հենզել Բաղոյան, 4. Հարություն Մուսիկյան, 6. Խոսրով Ղազարյան, 9. Գարի Կևորկ Բասմաջյան, 11. Տիգրան Արմենակյան, 13. Զավեն Խուդավերդյան (ա), 14. Սեդրակ Մովսիսյան, 17. Աշոտ Գրիգորյան, 21. Ալեքս Գալստյան

Պահեստայիններ՝ 1. Հովհաննես Ուրուշանյան, 5. Անդրանիկ Հակոբյան, 7. Կարեն Հովակիմյան, 8. ՎահեԿարապետյան, 10. Խաչիկ Սեդրակյան, 15. Վարդան Մարգարյան, 18. Էմիլ Պապիկյան, 19. Արամե Մինասյան, 20. Դավիթ Հարությունյան

Գլխավոր մարզիչ՝ Գևորգ Պողոսյան

Նմանատիպ նյութեր