Նիգերիայում «Բոկո Հարամ»-ի պատանդներ են ազատ արձակվել
Նիգերիայի զինված ուժերի հայտարարության համաձայն՝ «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման 180 պատանդներ ազատ են արձակվել: Նրանց թվում 101 երեխա կա:
Գործողության արդյունքում զինվորականներին հաջողվել է գերի վերցնել խմբավորման պարագլուխներից մեկին: Ոչնչացվել են նաեւ իսլամիստների մի քանի ճամբարներ: