Նիգերիայում ազատագրվել են «Բոկո Հարամ»-ի 200-ից ավելի պատանդներ
Նիգերիայի զինված ուժերն ազատագրել են 234 կնոջ եւ երեխայի, որոնք պատանդ են պահվել «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալների մոտ:
Հատուկ գործողությունն իրականացվել է Սամբիսայի անտառում, որտեղ տեւական ժամանակ ամրացել էին իսլամիստները:
Վերջին օրերին ազատագրվել են մոտ 500 կանայք եւ երեխաներ: Համապատասխան բժշկական զննությունից հետո նրանք վերադառնում են ընտանիքներ: