Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին հետախուզման մեջ է. Aravot.am
Aravot.am-ը զրուցեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում ծեծկռտուքից տուժած Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանի հետ:
– Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը օրերս հայտարարել էր, որ «Փորձ է արվում միջոցներ գտնել ազատ արձակելու «Սդղի գյոլի» գործով կալանավորված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն»: Ունե՞ք նման մտավախությունները կամ փաստեր:
-Այս խնդրով հետաքրքրվող հասարակության մեծ մասն է միակարծիք, այդ թվում` ամբողջ մեր AM իրավաբանական ընկերությունը, որ իրականում նման փորձեր արվում են, ինչը տրամաբանական է։ Սակայն, մեծ հույս ունենք, որ դատական համակարգի կողմից օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը կպահպանվի, և կալանքից չի ազատվի մի անձնավորություն, որը ամենաշատը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին վկաների նկատմամբ իր ունեցած ազդեցությամբ։
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/08/03/598273/]այստեղ[/url]