1200 դիտում
10:51 03-08-2015
ՀՀ արդարադատության նախարարությունը թարգմանել է «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց պատասխանատվությունը կոռուպցիայի համար» խորագրով զեկույցը
Հետևողական լինելով Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում հնչեցրած հանձնարարականների կատարմանը, կարևորելով գործարար ոլորտի ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարին և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը թարգմանել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց պատասխանատվությունը կոռուպցիայի համար» խորագրով [url=http://moj.am/article/134]զեկույցը[/url]:
Այս միջերկրային զեկույցում վերլուծվում է կոռուպցիայի համար իրավաբանական անձանց պատասխանատվության վերաբերյալ օրենսդրությունը և դրա կիրառման ապահովումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:
Ուսումնասիրությունը կարևորվում է, քանի որ տնտեսության համար առավելապես վտանգավոր են իրավաբանական անձանց կողմից կատարվող կոռուպցիոն իրավախախտումները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս հանդիսանում են տնտեսության շարժիչ ուժը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց նմանատիպ վարքագծի համար քրեական կամ վարչական պատասխանատվության ինստիտուտ չի գործում։
Այս առումով, տվյալ զեկույցը վեր է հանում իրավաբանական անձանց կոռուպցիոն վարքագծի համար նախատեսվող պատասխանատվության վերաբերյալ միջազգային փորձը, ինչը կարող է օգտակար լինել քրեական և վարչական օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
933 դիտում
12:52 02-05-2015
ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ-ի՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում վարչության փոխղեկավարին
Այս բաժնից
802 դիտում
14:13 25-01-2025
Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր
613 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
838 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել