Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը օգոստոսի 2-ին հայտարարել է խորհրդարանի լուծարման և օրենսդիր մարմնի նոր ընտրություններ անցկացնելու մասին: Ընտրությունները կկայանան հոկտեմբերի 19-ին: «Ես հանդիպել եմ Դեվիդ Լոյդ Ջոնսթոնի հետ, որը ընդունել է իմ առաջարկությունը խորհրդարանը լուծարելու մասին», -հայտարարել է վարչապետը:
Խորհրդարանի լուծարումը նշանակում է նախւընտրական քարոզարշավի մեկնարկը, որը կշարունակվի 11 շաբաթ: