211652_close_icon
views-count57424 դիտում article-date 17:54 01-08-2015

Ողբերգական դեպք Ծաղկաձորում. Համահայկական խաղերին մասնակցելու համար ԱՄՆ-ից Հայաստան ժամանած 20-ամյա երիտասարդը Կվադրացիկլով վթարի է ենթարկվել և տեղում մահացել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանած 20-ամյա Լևոն Թովմաս Շանթը իր վարած Կվադրացիկլով Ծաղկաձոր քաղաքին հարակից Թեղենիսի սարում 2-րդ ճոպանուղու հարևանությամբ շրջվել է, ինչի հետևանքով տեղում մահացել է: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Աշոտ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով Լ. Թովմաս Շանթը Հայաստան էր ժամանել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու համար: Նա ֆուտբոլիստ էր: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր