211652_close_icon
views-count6771 դիտում article-date 16:22 01-08-2015

Երևանում 33-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում թիվ 68/2 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 33-ամյա Մարտիրոս Ստեփանյանը իր վարած Nissan Micra մակնիշի 35 OV 726 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 36-ամյա Աննա Հակոբանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի Արմենիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել էին նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` Քրիստինե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր