211652_close_icon
views-count1829 դիտում article-date 14:14 01-08-2015

Ոսկե ծիրանի կարճամետրաժները՝ Կարապի լճի բացօթյա էկրանին

«Երևանյան ամառ 2015»-ը Կարապի լճի բացօթյա էկրանի շուրջ էր հրավիրել լավ կինոյի սիրահարներին՝ դիտելու «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված խաղարկային ու վավերագրական կարճամետրաժ ֆիլմերից 4-ը։ Ցուցադրված ֆիլմերը նկարահանել են հայ կինոռեժիսորներ՝ Հայաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից։ Կինոսերներին է ներկայացվել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի՝ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին արժանացած «Ճանապարհ» ֆիլմը (ռեժիսոր՝ Գագիկ Մադոյան, Հայաստան), ինչպես նաև «Օտարը» (ռեժիսոր՝ Տաթև Հակոբյան, Հայաստան), «Սանդվիչ կղզու մարդը» (ռեժիսոր՝ Լևոն Մինասյան, Ֆրանսիա), «Ինչպես գիրանալ առողջ եղանակով» (ռեժիսոր՝ Գևորգ Ասլանյան, Բուլղարիա) ֆիլմերը։

Նմանատիպ նյութեր