«Հաքքանի» աֆղանական խմբավորման առաջնորդը մահացել է. BBC
Աֆղանցի հրամանատար Ջալալուդդին Հաքքանին, որը «Հաքքանի» խմբավորման հիմնադիրն է, մահացել է դեռեւս մեկ տարի առաջ, գրում է BBC-ն՝ հղում անելով խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրներին:
Ըստ նրանց՝ Հաքքանին մահացել է երկարատեւ հիվանդության հետեւանքով եւ հուղարկավորվել Աֆղանստանում: Նրա մահվան մասին լուրը շրջանառվում էր մի քանի տարի, սակայն խմբավորման ներկայացուցիչները հերքում էին այն:
Նշենք, որ «Հաքքանի»-ն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի եւ իրաքցի զինվորների վրա կազմակերպված մի շարք հարձակումների պատասխանատուն է: