«Ֆրոնտ Նուսրա»-ի ջիհադականները պատանդ են վերցրել մի քանի ապստամբների
Սիրիայում գործող «Ֆրոնտ Նուսրա» խմբավորումը, որը կապված է «Ալ Քաիդա»-ի հետ, պատանդ է վերցրել մի քանի ապստամբների, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ գործակցելու մեջ:
Խմբավորման ջիհադականները նրանց «ամերիկյան գործակալներ» են անվանում: Իսլամիստները հայտարարել են, որ մյուս ապստամբները պետք է հրաժարվեն ԱՄՆ-ի՝ Սիրիայում հակաջիհադիստական խմբավորում ստեղծելու գաղափարից: