Արտակարգ իրավիճակ Երևանում. Ինչո՞ւ էին մի քանի մարտական հաշվարկ հրշեջներ ժամանել Դրամատիկական թատրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել և հայտնել են, որ Իսահակյան 28 հասցեում գտնվող Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող «Տեռասսա» սրճարանի ծխնելույզում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 1 և 8 հրշեջ փրկարարական ջոկատները 1 մարտական հաշվակով և ավտոսանդուղքը:
Ժամանել են նաև ՏԿԱԻՆ Արտակարգ իրավիճակներ արձագանքման խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Տեղում պարզվել է, որ «Տեռասսա» սրճարանի ծխնելույզում այրվել են յուղի մնացորդներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի