211652_close_icon
views-count2232 դիտում article-date 17:41 31-07-2015

Պեկինը չորս ձայնի տարբերությամբ ընտրվեց 2022թ. Ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք. տեսանյութ

Չինաստանի մայրաքաղաք Պեկինը ընտրվեց 2022 թվականի Օլիմպիական և Պարաօլիմպիական ձմեռային խաղերի մայրաքաղաք: Ընտրությունները տեղի ունեցան ՄՕԿ-ի 128-րդ նստաշրջանում՝ Մալայզիայում: Պեկինը դարձավ օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին քաղաքը, որտեղ կկայանան և ամառային, և ձմեռային խաղերը: Նշենք, որ ընտրությունները անցան բավական թեժ մթնոլորտում: Քվեարկության արդյունքում Պեկինը միայն չորս ձայնի տարբերությամբ հաղթեց իր հիմնական մրցակցին՝ ղազախական Ալմա-Աթային՝ 44-ն ընդդեմ 40-ի: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել են ՄՕԿ-ի 85 անդամներ: 2022-ի Խաղերի անցկացմանը հավակնում էին միայն Պեկինն ու Ալմա-Աթան: Ավելի վաղ՝ տարբեր պատճառներով, օլիմպիական մրցավազքից հրաժարվել են նորվեգական Օսլոն, լեհական Կրակովը, շվեդական Ստոկհոլմը և ուկրաինական Լվովը: Հավելենք, որ 2018թ. Ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան հարավկորեական Փխենչխանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր