211652_close_icon
views-count4683 դիտում article-date 16:45 31-07-2015

Ծովինար գյուղում գործող ամառային ճամբարից թունավորման ախտանիշով հիվանդանոց տեղափոխված երեխաների մի մասը խոստովանում է, որ չարաճճիություն են արել

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում գործող ամառային ճամբարից թունավորման ախտանիշով Մարտունու բժշկական կենտրոն [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/30/60753/]տեղափոխված [/url]երեխաների մի մասը ավելի ուշ խոստովանել է, որ պարզապես մանկական չարաճճիություն են արել՝ «հավես» են արել ընկերների հետ գնալ հիվանդանոց ու կեղծ «թնկթնկացել» են։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ճամբարի պետ Օհան Գեւորգյանը։ Նա նշեց, որ իրականում խուճապն էր ավելի շատ եւ որ իրենք չափազանց ուշադիր են այս երեխաների նկատմամբ։ Նրա խոսքով, Երկրապահը գործակցության հուշագրեր ունի տարբեր կառույցների հետ։ Այս հուշագրերի ոգուն հավատարիմ՝ ճամբարում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության բժիշկները։ Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին է աչալուրջ։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության վարչության մասնագետներն էլ ցանկացած պահի մեր տրամադրության տակ են։ «ԵԿՄ ղեկավարը անգամ դա է քիչ համարել եւ հրահանգել է, որ յուրաքանչյուր հերթափոխում ամեն մի տարածքային բաժանմունքի երեխաների հետ ճամբարում լինի նաեւ իրենց տարածքից մեկ բժիշկ։ Պարզապես նախորդ օրը, երբ երեխաներից երեքը ջերմություն ունեին, որոշեցինք տեղափոխել հիվանդանոց, մանրակրկիտ զննում իրականացնել՝ հնարավոր վատթարացումներից խուսափելու համար։ Հերթափոխում հանգիստ անցկացնող ավելի քան 300 երեխային շարեցինք եւ հարցրինք՝ կա՞ն այնպիսիք, որ վատ են զգում։ Արդյունքում իսկապես 20 հոգու ուղեկցեցինք հիվանդանոց։ Քսանից ութը հենց առաջին զննումից հետո խոստովանեցին, որ պարզապես մանկական չարաճճիություն են արել, հավես են արել ընկերների հետ գնալ հիվանդանոց ու կեղծ թնկթնկացել են։ Ինը հոգուն որոշակի դեղորայք տրվեց՝ գլխացավ, փորացավ եւ այլնի դեմ։ Եվ միայն հիշյալ երեք հոգին էին իրականում վատառողջ։ Երեխաներից երկուսը ծնողների ուեկցությամբ տուն են գնացել, նրանց ջերմությունն արդեն թողել է։ Հիվանդանոցում կա մեկ երեխա, որի վիճակը լավ է եւ վաղը վերադառնալու է ճամբար։ Նա չկամեցավ ծնողների հետ տուն գնալ՝ ասելով, որ ցանկանում է մինչեւ հերթափոխի ավարտը վայելել ճամբարային հանգիստը»,- մանրամասնեց Օհան Գեւորգյանը։ «Պատանի երկրապահ» կառույցի փոխնախագահ Արայիկ Հարությունյանն էլ ավելացրեց․«Մեր երեխաներն են։ Նշված 20 հոգուց 17-ն այսօր ճամբարում են, շարքում կանգնած, մասնակցում են բոլոր վարժանքներին, վայելում են իրենց հանգիստը, լավ էլ աշխույժ, առույգ են, հլը նայեք՝ ամենաճարպիկն իրենք են։ Զրուցեք հետները, համոզվեք»։ Մեզ հետ զրույցում վանաձորցի Հովհաննես Դմիտրիի Դավթյանը հաստատեց, որ ինքն իրականում սոսկ մրսած է եղել՝ անգինա է եղել։ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքից ճամբար եկած Ռուզաննա Արմենի Մարտիրոսյանը ժպտալով խոստովանեց, որ իր ոչ մի տեղն էլ չէր ցավում: Մոտավորապես նույն ժպիտն էր Սմբատյան Արամայիսի դեմքին, ով իսկապես էբոլորից առավել ճարպկորեն էր կատարում բոլոր ֆիզիկական վարժությունները։

Նմանատիպ նյութեր