Սամվել Ալեքսանյանը իր ընտանիքին պատկանող հիվանդանոցի տանիքին հատուկ մարդկանց եւ դեպքերի համար ուղղաթիռի կայանման տեղ է կառուցում
Վերջին օրերին հատկապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեծ քննարկման առիթ են հանդիսացել այն լուրերը, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր ընտանիքին պատկանող Մալաթիա-Սեբաստիայի «Նատալի Ֆարմ» բժշկական կենտրոնի տանիքին ուղղաթիռի կայանման տեղ է կառուցում, որպեսզի հրատապ դեպքերում եւ հատուկ մարդկանց այդ ուղղաթիռով տեղափոխեն։
Թեեւ դա սովորական ազգաբնակչությանը հասու սպասարկում չէ, բայց տեղի բնակիչները շատ ոգեւորված են այդ լուրով ու հիմնական քննարկման թեմա է դարձել։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձեց հիվանդանոցից ճշտել այդ լուրը, այնտեղից թեեւ չհաստատեցին, սակայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը։