Վրաստանը հերքում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին միանալու լուրերը
Թբիլիսին ռուսական պատժամիջոցներին միանալու մասին որևէ որոշում չի կայացրել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հաղորդում է BBC-ն:
Նա նշել է, որ Վրաստանն ընդամենը երկարաձգել է նախորդ տարի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Հուլիսի 29-ին Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լիխտենշտեյնը, Ուկրաինան և Վրաստանը երկարաձգել են ՌԴ_ի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների ժամկետը մինչև 2016 թվականի հունիսի 23-ը: