Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին
                        Վրաստանը ևս միացել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցներին: Այդ մասին նշված է Եվրահանձնաժողովի հրապարակած «Ղրիմի և Սևաստոպոլի իրավիճակի շուրջ սահմանափակումների մասին» զեկույցում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցներին միացել են ևս 6 երկրներ՝ Չեռնորգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

