Եվրամիությունը փորձելու է Թուրքիային համոզել՝ միանալու ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
Եվրամիության դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ կառույցը փորձելու է ճնշումների միջոցով հասնել նրան, որ Թուրքիան միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, տեղեկացնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Անկարա կատարելիք առաջիկա այցի ժամանակ ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ եվրոպական հարցերով կոմիսար Յոհաննես Խանը և ԵՄ հումանիտար օգնության և ճգնաժամային հարցերով կոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը փորձելու են համոզել Թուրքիայի իշխանություններին միանալ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին:
ԵՄ պատվիրակությունը 2-օրյա այցով Թուրքիա կժամանի այսօր: