Քիմ Քարդաշյանը հաճելի անակնկալ է մատուցել իր երկրպագուհուն. տեսանյութ
Ամերիկահայ մոդել եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հաճախ է ժամանակ հատկացնում իր երկրպագուներին:
Այս անգամ Քարդաշյանը հաճելի անակնկալ է մատուցել իր երկրպագուհիներից մեկին, որի անունն է… Քիմ Մայլիզի Քարդաշյան: Վերջինս այնքան է տարված հեռուստաաստղով, որ վերցրել է նրա անունը, իսկ ֆեյսբուքի իր էջում բացառապես Քիմ Քարդաշյանի եւ նրա ամուսնու՝ Քանյե Վեսթի կյանքն է լուսաբանում եւ նրանց լուսանկարները տեղադրում:
Նման հավատարմության համար երկպագուհին լիուլի պարգեւատրվել է. նրա ծննդյան 21-ամյակին հյուր է եկել անձամբ Քիմ Քարդաշյանը: Վերջինս երկրպագուհուն հատուկ շնորհավորելու համար ժամանել է Նոր Օռլեան, որտեղ բնակվում է Մայլիզին:
Հազիվ ուշքի գալով նման երջանկությունից, երկրպագուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիմ, դու աստվածուհի ես: Դու խթանում եւ ոգեւորում ես իմ երազանքի իրականացումը: Այժմ դու իմ համար մտերիմ ընկերուհի դարձար: Նման անհավատալի բաները ամեն օր չէ, որ պատահում են»: