Քուրդ զինյալները փորձել են պայթեցնել Անկարա-Թեհրան ուղերթի գնացքը
Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները Բինգյոլ բնակավայրում հարձակում է գործել Անկարայից Թեհրան ուղևորովող գնացքի վրա՝ փորձելով այն հեռակառավարման վահանակով պայթեցնել, հաղորդում է Ria Novosti-ն:
Պայթյունից տուժածներ չկան: Նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Սուվերեն և Գյոնչ կայարանների միջև ընկած հատվածում, իսկ պայթուցիկը գործւ է դրվել այն ժամանակ, երբ նշված հատվածով գնացք էր անցնում: Գնացքը դուրս չի եկել գծերից և շարունակել է երթը: