211652_close_icon
views-count1525 դիտում article-date 18:15 30-07-2015

Հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 16.15-ին, Վանաձորի Լազյան փողոցի թիվ 62 հասցեից Բազումի բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Խաչատուր Գ.-ն, որը հուլիսի 18-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր