Պուտինը միակն է, ով կարող է համակարգել «Իսլամական պետության» ոչնչացմանն ուղղված պայքարը. Կադիրով
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը գտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միակ քաղաքակն գործիչն է ողջ աշխարհում, ով ունակ է համակարգել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ուղղված միջազգային կոալիցիայի պայքարը, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Գործակալությանը տված հարցազրույցում Կադիրովը նշել է, որ ԻՊ-ին ոչնչացնելու համար միջազգային հանրությունը գրեթե ոչինչ չի անում:
«Ես Պուտինի հետ այդ թեման չեմ քննարկել, իրավունք չունեմ, ես Ռուսաստանի Անվտանգության խորհրդի և ՌԴ արտգործնախարարը չեմ: Սակայն, ելնելով ներկայսի իրավիճակից, պարզ տեսնում եմ, որ ոչ Իրանը, ոչ Սաուդյան Արաբիան, Սիրիան կամ Էմիրաթները չեն կարողանում ազդել իրավիճակի վրա»,-ասել է Կադիրովը: