Ղազախստանում բայքերը նկարահանել է իր իսկ վթարը «Ֆոլկսվագենի հետ». տեսանյութ
Ալմաատիում բայքերը նկարահանել է իր իսկ մոտոցիկլետի բախումը «Ֆոլկսվագենի» հետ: Բայքերի սաղավարտին ամրացված տեսախցիկը նկարահանել է վթարի պահը:
Փողոցներից մեկում բայքերը մոտոցիկլետով մեծ արագությամբ բախվում է մեքենային, որը անհաշվենկատ կերպով փորձել էր շրջադարձ կատարել և հայտնվել մոտոցիկլետի ճանապարհին:
Բայքերը բախումից հետո թռել է մեքենայի վրայով և ընկել գետնին: Սակայն նա արագորեն ոտքի է կանգնել ու… մնացածը՝ տեսանյությում: