Բերման է ենթարկվել հետախուզվողը
Հուլիսի 27-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 շենքի մոտից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Ջիվան Ս.-ն, ով հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]