Իսրայելի զինվորականների հետ բախումների հետևանքով պաղեստինցի նախարար է վիրավորվել
Իսրայելի զինծառայողների հետ բախումների ընթացքում վիրավորվել է Պաղեստինի իսրայելական բնակավայրերի հետ գործերով նախարար Վալիդ Ասաֆը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է WAFA-ն: Գործակալության տեղեկություններով, Ասաֆը վիրավորվել է ռետինե գնդակից:
Նախարարը վիրավորում է ստացել Ռամալլահի շրջակայքում:
Միաժամանակ, Ասաֆը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները դիտավորյալ նրա վրա են կրակել մոտ հեռավորությունից:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իսրայելի իշխանությունները և Պաղեստինի
իսլամական «Համաս» շարժման ղեկավարները հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել: Բանակցություններն անցկացվել են Եգիպտոսի միջնորդությամբ: