Գազայի հատվածում Իսրայելի բանակի հետ բախումների հետևանքով 100 պաղեստինցի է վիրավորվել
Միջերկրական ծովի արևելյան ափին գտնվող Գազայի հատվածում Իսրայելի բանակի հետ բախումների հետևանքով կա առնվազն 100 պաղեստինցի վիրավոր: Այս մասին հայտնում է Ren.tv-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 34 պաղեստինցի վիրավորում է ստացել մարտական պարկուճներից: Նրանք հոսպիտալացվել են:
Վիրավորների մեծ մասը բուժօգնություն է ստացել տեղում: