ԱՄՆ-ն հեռացրել է Կուբայի անունը մարդկանց թրաֆիքինգով զբաղվող երկրների ցուցակից
Միացյալ Նահանգները հանել են Կուբայի անունը մարդկանց թրաֆիքինգով զբաղվող երկրների ցուցակից, տեղեկացնում է BBC-ն:
Տարեկան զեկույցը, որը պատրաստում է ԱՄՆ Պետքարտուղարությունը, հրապարակվել է Կուբայի և ԱՄՆ-ի միջև շուրջ 50 տարի սառեցված դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես վերականգնելուց 1 շաբաթ անց:
Մինչ հարաբերությունների վերականգնումը ամերիկյան իշխանությունները բազմիցս մեղադրել են Կուբային ամերիկացիներին իրենց երկրում պետական նախագծերի շրջանակում աշխատանքային շահագործման ենթարկելու մեջ: