ՌԴ-ում թրաֆիքինգով զբաղվող ադրբեջանցի է ձերբակալվել
ՌԴ Մուրմանսկի շրջանում դատարանի առջեւ կկանգնի Ադրբեջանի քաղաքացի Ակիֆ Հասանլին, որը մեղադրվում է «ստրուկներ» պահելու եւ նրանց շահագործելու մեջ:
Որպես «ստրուկներ» նա շահագործել է Մոնչեգորսկ քաղաքի երկու բնակչի: Պարզվել է, որ 2013 թվականին Հասանլին մի տղամարդու աշխատանքի է ընդունել որպես հավաքարար, սակայն վերջինիցս հափշտակելով փաստաթղթերը՝ տղամարդուն տեւական ժամանակ սպանելու սպառնալիքով աշխատեցրել է իր տանը: Տուժածը տանը տարբեր աշխատանքներ է իրականացրել, այդ թվում՝ երեխաների խնամքը: Հետագայում նույն ճակատագրին է արժանացել եւս մեկ քաղաքացի:
Հասանլին վերջինիս ստիպել է վաճառել իր բնակարանը եւ վերցրել գումարը:
Հասանլին ընդունել է մեղքը: Հարուցվել է քրեական գործ: Նրան մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում: