Հարավային Կորեան հայտարարել է Mers կորոնավիրուսի վերջնական ոչնչացման մասին
                        Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ վերջնականապես արմատախիլ են արել Mers կորոնավիրուսը, որի զոհ է դարձել 36 մարդ: 
Երկրի վարչապետի խոսքով՝ վիրուսի տարածման վտանգ այլևս չկա և մարդիկ կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին:
Նշենք, որ մահացու վիրուսի պատճառով օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը այդ երկիր նվազել էր 40%-ով:
Փորձագետները նշում են, որ երկրի իշխանությունների թույլ տված սխալներից հետո, որի հետևանքով վիրուսը սկսեց արագործեն տարածվել, նրանք փոխեցին մոտեցումը և հնարավոր եղավ կանխել վիրուսի տարածումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

