Հարավային Կորեայում MERS շնչառական մահացու վիրուսի սպառնալիքի պատճառով փակվել է 544 դպրոց
Հարավային Կորեայի 544 դպրոցներ փակվել են: Պատճառը MERS մերձավորարևելյան շնչառական կորոնավիրուսի տարածման վտանգն է, հաղորդում է «Yonhap» գործակալությունը:
Դպրոցներից 439-ը գտնվում են Կենգիդո նահանգում, որտեղ և արձանագրվել է վիրուսի վարակման առաջին դեպքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն մի քանի հազար զբոսաշրջիկներ չեղյալ են հայտարարել Հարավային Կորեա իրենց ծրագրած ուղևորությունները: Այդ երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրուսով վարակվածության 35 դեպք է արձանագրվել, 2-ը՝ մահվան ելքով:
Կարանտինի տակ է գտնվում 1300 մարդ: