Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 27-ի
Հարավային Կորեայում MERS շնչառական համախտանիշից ևս 2 մարդ է մահացել: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 27-ի: Այդ մասին հայտնել է Renhal գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նախարարության տվյալներով՝ վիրուսով վարակված է 169 մարդ: Կարանտինային ռեժիմի տակ է գտնվում 3800 մարդ: Նախօրեին վիրուսով վարակվելու ռիսկային խմբի թիվը կազմում էր 4000 մարդ, սակայն այն գնալով նվազում է:
Վիրուսի դեմ առայժմ պատվաստանյութ չկա: Վիրուսից մահացությունը ներկա պահին կազմում է 15,7%: