Պայթեցրել են թուրք-իրանական գազատարը
Իրանա-թուրքական գազատարի՝ Թուրքիայի Ագրի նահանգով անցնող հատվածը այս գիշեր պայթեցվել է: Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդիզի խոսքով՝ պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները:
Գործակալությունը նշում է, որ այն տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացրել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: